Զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 28-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները հանրապետության բարձրագույն ղեկավարության, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

ՀՀ վարչապետը ծանոթացել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի թանգարանի կառուցման նախագծին և շինարարական աշխատանքների ընթացքին։

Տեսանյութեր

Լրահոս