Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին, որը նպատակաուղղված է Միացյալ Թագավորություն բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը:
Երևանի ավագանու ընտրություններն այնքան էլ քաղաաքապետի ընտրություններ չէին, դրանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախերգանք էին, և դա հեղափոխության վստահության հանրաքվե էր։ Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։
ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը տեղեկացնում է, որ մեկնակրել է Շվեյցարական կառավարության կողմից ամեն տարի տրամադրվող ամբողջական կրթաթոշակների մրցույթը, որի հաղթող հայ ուսանողները, հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները կարող են սովորել և հետազոտություններ իրականացնել Շվեյցարիայի համալսարաններում և գիտակրթական հաստատություններում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը բարձրաձայնում է, որ ՀԱՕԿ-ը փորձում է երկրորդ բռնցքամարտի ֆեդերացիան հիմնել՝ Բռնցքամարտի հայկական ֆեդերացիա անվանմամբ:
Սեպտեմբերի 24-ին Բեռլինում` ԳԴՀ Սաար երկրամասի ներկայացուցչությունում, Գերմանիայում Հայաստանի, Ֆրանսիայի դեսպանությունների և ԳԴՀ Սաար երկրամասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում` նվիրված Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ավտոմեքենան շրջվել է. ծուխ է նկատվում:
ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմամբ՝ Եվրամիության ներկայացուցիչներն ակնկալում են, որ Հայաստանում կավելանան ներդրումները, կհիմնվեն արտադրություններ: Այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը Հայաստանում ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:
Առնվազն 45 մարդ է անհետ կորել Հնդկաստանի հյուսիսում մոլեգնող տեղատարափների պատճառով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե իրականությանը չի համապատասխանում լրատվական միջոցներով տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 2 հոդվածներով (308-րդ և 178-րդ) ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հանդես է եկել Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին՝ ներկայում «անիրատեսական» համարելով հանրակցությանը երկրի միանալը:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհուն եւ նրա 5-ամյա թոռնուհուն եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանագիր է կնքել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության և Հայաստանի առևտրային հարաբերությունների զարգացման հարաշարժը շատ դրական է գնահատում: Սակայն նրա կարծիքով՝ հարաբերությունների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրեց 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստին, ինչից հետո հայտնի դարձավ, թե ազգային թիմերի ավագները և գլխավոր մարզիչներն ում օգտին են քվեարկել:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի եւ Էրեբունու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնությունն անհայտ կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին:
Պարոն Մուստաֆա, որքան տեղյակ ենք սա Ձեր 2-րդ այցն է Հայաստան: Կարսից եկել եք այստեղ, քանի որ Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը և հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. Ո՞րն է եղել նրա նպատակը:
Նա ընդգծել է, որ դա պետք է արվի՝ խստորեն պահպանելով օրենքի գերակայության սկզբունքները, դատական համակարգի անկախությունը, թափանցիկությունն ու արդար դատաքննության երաշխիքները, որպեսզի հնարավոր լինի խուսափել վրեժխնդրության, քաղաքական հետապնդումների մասին հնարավոր մեղադրանքներից:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ է պահանջում:
Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵՄ-ում դիտարկում են որպես հզոր առաջընթաց՝ առևտրային հարաբերությունների, ներդրումների զարգացման համար: Այս մասին ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ժողովուրդ» թերթի զրուցակիցն է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։
Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ գնելու հանգամանքին:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը կարծում է, որ այս իշխանությունը շարունակում է նախորդի տնտեսական քաղաքականությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել, որ Իրանը կփակի Որմիզդի նեղուցը, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունն իր երկրի նկատմամբ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել: