«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի…
Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը:
«Հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով հաջողությամբ շարունակում են զարգանալ բոլոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այժմ մենք նոր իմպուլս ենք հաղորդում բոլոր ոլորտներում մեր փոխգործակցությանը»,- այսօր Մոսկվա-Երևան-Աստանա-Մինսկ տեսամիացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը՝ ներկայացնելով հայ-ռուսական հարաբերությունները։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ճանաչված մշակութային գործիչներ Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, Լեւոն Մալխասյանին եւ Աշոտ Առաքելյանին:
Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպման մասին դեռ հստակեցումներ չկան:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (“Orange”) ձեռնարկության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են այցելել ՀՀ-ում ամերիկյան կենսալաբորատորիաներ։ Այս մասին այսօր Մոսկվա-Երևան-Աստանա-Մինսկ տեսամիացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
Ռուս դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան սեպտեմբերի 25-ին նշում է 80-ամյա հոբելյանը
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվել, ընդհակառակը, մենք պետք է գիտակցենք, որ Ալիևը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից և սրել առաջնագծում իրադրությունը։ Չեմ բացառում, որ այս շաբաթ ևս լարված լինի առաջնագծում, մեր տղաները պետք է զգոն լինեն»։
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո խոսքի ազատության սահմանափակման, այլասերվածության քարոզի, ներքին և արտաքին մարտահրավերների դիմակայելու հետ կապված մի շարք խնդիրներ բարձրաձայնելու համար ստեղծվել է «Քաղաքացիական հարթակ» երիտասարդական հասարակական նախաձեռնություն, որն իր առջև խնդիր է դրել մշտապես խոսել այս խնդիրների մասին և հոսալ, որ դրանք կգտնեն իրենց լուծումը:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցները պետք է շարունակեն համաձայնագրի պահպանմանն ուղղված աշխատանքը:
Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է:
Լեյտենանտի 9 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։
Ըստ նրա՝ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար։ Ա.Գասպարյանի խոսքով՝ խնդրի անկյունաքարը ԼՂ կարգավիճակն է, և, եթե դրա շուրջ կողմերը համաձայնության գան, այլ խոչընդոտներ չպետք է լինեն։ Ա.Գասպարյանը նշեց, որ խնդրի կարգավորման համար պետք է լինի փոխզիջում, առանց որի հնարավոր չէ. «Մենք հույս ունենք, որ բանակցությունները կշարունակվեն ՄԽ շրջանակներում»։
Սեպտեմբերի 24-25-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպումը, որին ներկա է եղել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը հաստատեց, որ պայթած բալոնը չի պատկանել հիվանդանոցին:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 26-ին առանձին շրջաններում, սեպտեմբերի 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Անդրե Չալըշըրն մասնակցել է ակումբի հերթական խաղին:
Հիմա գիտե՞նք սեղանի վրա ինչ փաստաթուղթ է դրված, մոտավորապես կետերով գիտենք։ Եթե այս ամենը կա, ուրեմն դա մեռյալ փաստաթուղթ է, որովհետև այդ կետերից որևէ մեկը հայ ազգը չի պատրաստվում ընդունել։ Շնորհավորանք էր, մի բան պետք է գրեր, գրել է, երևի հետո չի էլ կարդացել»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մանվել Բադեյանին Քուվեյթում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը:
Ուկրաինայի ոստիկանությունը վնասազերծել և ձերբակալել է ադրբեջանցիներից կազմված զինված հանցախմբի 4 անդամի:
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ։
«Հիմա արդեն յուրաքանչյուրն ինքը կարող է մտածել, թե այդ գաղտնալսումն ում կողմից էր, որովհետև բոլորը սկզբում ասում էին, որ սա երկրորդ նախագահի կողմից է, ասում էինք՝ վստա՞հ եք, չե՞ք մտածում, որ դա կարող է նպաստել ընտրարշավի զգացմունքայնությանը։ Կարող ենք ասել, որ դա խիստ նպաստեց մի թիմի ընտրարշավի արդյունքներին»,- ասաց նա։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության ,Բառացիորենե ծրագրի շրջանակում:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստի մասին ծանուցումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին ուղարկել է 2018թ. սեպտեմբերի 19-ին, իսկ ծրարը փոստային համակարգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է հասել միայն սեպտեմբերի 22-ին՝ դատական նիստից 4 օր անց:
«Հեղափոխությունն ավարտելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների հարցում գերշտապողականությամբ համակված միակ ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը հույս ունի այդ հեղափոխական խանդավառության ալիքի վրա անցկացնել։
«Նելեգալ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Հովհաննես Խ.-ն: