Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնա­տար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել:

Բանն այն է, որ նախարարի դեմ դիմում է ներկայացրել «Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Նա պահանջում է քննել նախարար Արթուր Խաչատրյանի հետ կապված միջադե­պը՝ համարելով դա նախարարի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերևույթ խախտում, երբ հարգալից վերաբերմունք չի ցուցաբերվել անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է լիազո­րություններն իրականացնելիս:

Հիշեց­նենք՝ Բերբերյանը, օգոստոսին քննա­դատելով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները, նախարարին թվանկարիչ էր անվանել:

Արթուր Խաչատրյանն էլ հակադարձել էր, որ եթե ինքը նկար­չական ձիրք ունենար, Բերբերյանի կոմիքսը կնկարեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս