Բաժիններ՝

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դարձել է EBRD միջազգային խորհրդական

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանագիր է կնքել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ: Կվիրիկաշվիլիի խոսքով՝ EBRD-ի հետ պարտավորագիրը ձեւակերպվել է մի քանի շաբաթ առաջ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Բանկի հետ համագործակցությամբ նախատեսվում է օգնություն ցուցաբերել Ուզբեկստանի կառավարությանը պետական ու մասնավոր կառույցների միջեւ երկխոսության հարթակի ստեղծման գործում:

Հիշեցնենք, որ վարչապետի կարգավիճակում Գիորգի Կվիրիկաշվիլին եղել է նաեւ Վրաստանի Ներդրողների խորհրդի նախագահը: 2012-2015 թվականներին Կվիրիկաշվիլին զբաղեցրել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը: Այնուհետեւ կարճ ժամանակով եղել է արտաքին գործերի նախարար: 2015 թվականի վերջից մինչեւ 2018 թվականի հունիսը նա գլխավորել է Վրաստանի կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930