«Սկզբունքային փոփոխություններ չկան, բոլոր ոլորտներում նույն քաղաքականությունն է». Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական. «Իրատես»

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը կարծում է, որ այս իշխանությունը շարունակում է նախորդի տնտեսական քաղաքականությունը։

-Ձեզ տեսանելի՞ է այսօրվա իշխանության տնտեսական քաղաքականությունը, ի՞նչ ուղղությամբ ենք գնում։

-Տեսանելի է` գյուղատնտեսության զարգացում, արտահանման ծավալների ավելացում, նոր աշխատատեղերի ստեղծում։

-Ասել է` համաձայն չե՞ք այն տեսակետին, թե նոր իշխանությունների տնտեսական քաղաքականությունը չի կայացել։

-Շարունակվում է սկսած տնտեսական քաղաքականությունը թե՛ տուրիզմի, թե՛ արդյունաբերության, թե՛ գյուղատնտեսության, թե՛ թեթև արդյունաբերության ոլորտներում։

-Կարեն Կարապետյանի տնտեսական քաղաքականությո՞ւնն է շարունակվում։

-Այո։

-Փոփոխություններ չկա՞ն։

-Ոչ, սկզբունքային փոփոխություններ չկան, բոլոր ոլորտներում նույն քաղաքականությունն է, որովհետև հիմնական բանաձևը մեկն է։ Այլ բան է այդ ամենը մի քիչ դանդաղ, մի քիչ արագ, մի քիչ աջ, մի քիչ ձախ իրականացնելը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս