Բաժիններ՝

Շվեյցարիայի կառավարության 2019-2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր հայ դիմորդների համար

ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը տեղեկացնում է, որ մեկնակրել է Շվեյցարական կառավարության կողմից ամեն տարի տրամադրվող ամբողջական կրթաթոշակների մրցույթը, որի հաղթող հայ ուսանողները, հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները կարող են սովորել և հետազոտություններ իրականացնել Շվեյցարիայի համալսարաններում և գիտակրթական հաստատություններում։ Մրցույթին կարող են դիմել բոլոր ակադեմիական ոլորտների ներկայացուցիչները բացառությամբ «Արվեստի»։

Հայ դիմորդների համար սահմանված Շվեյցարիայի կառավարության 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրի շրջանակներում նախատեսված են՝

  • հետազոտական կրթաթոշակներ,
  • ասպիրանտական կրթաթոշակներ,
  • հետդոկտորական կրթաթոշակներ։

Ծրագրերին դիմել ցանկացողները պետք է լրացնեն նախնական դիմումի հայտաձև, որից հետո միայն նրանց կուղարկվի կոնկրետ ծրագրին դիմելու ամբողջական փաթեթը։

Նախնական դիմումի հայտաձև լրացրած դիմորդները հոկտեմբեր ամսվա կեսերին կհրավիրվեն նաև տեղեկատվական հանդիպման, հետևաբար նախընտրելի է նախնական հայտադիմումը լրացնել մինչև հոկտեմբերի 15-ը։

Ծրագրերի դիմորդները՝ մինչև ամբողջական դիմումների ընդունման վերջնաժամկետը, այլ պահանջվող փաստաթղթերին զուգահեռ պետք է ունենան նաև հյուրընկալող համալսարանի դասախոսի կողմից նամակ, որով վերջինս հաստատում է, որ պատրաստ է ղեկավարել և նպաստել դիմորդի ուսումնառությանը և/կամ հետազոտությանը Շվեյցարիայում։ Ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընտրել համալսարանը և/կամ ուսումնական հաստատությունը և կապ հաստատել համապատասխան պրոֆեսորի հետ։

Դիմումների ամբողջական փաթեթի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։

Մանրամասների համար՝ https://armacad.info/2018-09-07–shveycariayi-karavarotyan-2019-2020-tt-gerazancotyan-krtatoshakner-tsragir-hay-dimordneri-hamar

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս