Խոշոր ավտովթար Մաշտոցի պողոտայում. կան վիրավորներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ավտոմեքենան շրջվել է. ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Հ. Ղ., ծնված 1973 թ.) և «Dodge Charger» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզվել) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան, գլխիվայր շրջվելով, հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Ա. Պ.-ն (ծնված 1999 թ.) և Ֆ. Զ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս