ՊՍԺ-ի ղեկավարությունը պլանավորում է ամռանն անցկացնել մասշտաբային տրանսֆերային կամպանիա:
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ESPN-ի վարկածով ընդգրկվել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում պառլամենտը կոչվում էր Գերագույն խորհուրդ, բայց իրականում գերագույնը Կոմունիստական կուսակցությունն էր:
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Պատարա գյուղում արցախյան ազատագրական պայքարի ժամանակ վիրավորված երկրորդ կարգի հաշմանդամ Արարատ Ավանեսյանի ընտանիքն այսօր բնակարանամուտ է նշել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանություններ է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ պատասխան խաղի նախօրեին: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնը «Մոսկվա» կինոթատրոնում այս տարի մեկնարկեց Ֆրանսիական կինոարվեստի հեղինակավոր մրցանակաբաշխության` հինգ «Սեզարի» արժանացած Ալբեր Դյուպոնելի «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» ժապավենով:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը որոշում է ընդունել ընդհատել այցը Հորդանան Պաղեստինի կառավարության ղեկավարի ավտոշարասյան վրա կատարված հարձակման պատճառով:
«Սահմանադրությամբ վարչապետն ԱԺ ազդեցությունից լիակատար դուրս չէ, որովհետև, ի վերջո, կա վարչապետին անվստահություն հայտնելու հոդված, և թվում է, թե բավականին էլ տանելի պայմաններով է, այսինքն՝ եթե ԱԺ պատգամավորների 1/3-ը կարողանա դա ներկայացնել»:
«Բարձրագույն օրենքի նախագծի հետ կապված խնդիրները շատ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության ոլորտի փորձագետ Արևիկ Անափիոսյանը:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի համար պայքարում են միանգամից մի քանի եվրոպական թոփ-ակումբներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրեն է նշանակել Ջինա Հեսփելին:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 12.03.2018 թվականի որոշմամբ փաստաբան Կարապետ Աղաջանյանի (արտոնագիր թիվ 35) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:
Ռեքս Թիլերսոնն ազատված է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն կնշանակվի Մայք Պոմպեոն, որը մինչ օրս Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն էր:
«Որևէ մեկը չի կարող ուղղակի իմանալ, միայն կարող ենք ենթադրել, թե ինչ հրահանգ է տվել Ռոբերտ Քոչարյանը Հայկ Հարությունյանին՝ այն ժամանակվա ոստիկանապետին, ԱԱԾ պետին կամ վարչապետ Սերժ Սարգսյանին»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից կազատի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Լոռու մարզի Փոքր Այրում գյուղի անտառին կից տարածքում գայլերը հարձակվել են խոշոր եղջերավոր անասունների վրա:
Օրեր առաջ համացանցում ակտիվ տարածում էր գտել քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարը, որում պատկերված էր «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգ, որի մեջ հայտնաբերվել էին որդեր:
Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական ուժերը շրջափակել են սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները:
Ադրբեջանում երիտասարդ ուսուցիչ Ռովշան Ազիզովը աշխատանքից հեռացվել է հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու կոչեր հնչեցնելու պատճառով:
Եվրամիությունը կազմել է վտանգավոր ապրանքների ցանկ, որում, ի թիվս այլ իրերի, ընդգրկվել է սպինները:
Ռուսական կողմը «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի կատարի իր հանձնառությունները քիմիական զենքի արգելման կոնվենցիայի շրջանակներում եւ չի ապահովի այն նյութին ծանոթանալու հնարավորություն, որով թունավորվել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակիցն ու նրա դուստր Յուլյան:
Սիրիայի կառավարական ուժերին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հետեւանքներն ամենածանրը կլինեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Իրաքի կառավարությունը վերացրել է Իրաքյան Քրդստանի ինքնավար տարածաշրջան միջազգային ավիաթռիչքների արգելքը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլին կմասնակցեն «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մարտի 14-ին կայցելի Ադրբեջան:
«Սա առաջին դեպքը չէ, որ խախտելով բոլոր պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:
Թուրքական կողմից «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում սպանվել է 168 զինվոր:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի արտակարգ և լիազոր դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը (նստավայրը՝ Մոսկվա):