«Մեր դասախոսական անձնակազմը շատ մարգինալացված է». Արևիկ Անափիոսյան
«Բարձրագույն օրենքի նախագծի հետ կապված խնդիրները շատ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության ոլորտի փորձագետ Արևիկ Անափիոսյանը:
Նա նկատեց, որ նոր Բարձրագույն կրթության մասին օրենք ունենալու նպատակն էր՝ ստեղծել համապատասխան նորմատիվ իրավական դաշտ, որով հնարավոր կլիներ լուծել այսօրվա խնդիրները. «Մեր դասախոսական անձնակազմը շատ մարգինալացված է: Այսօր ունենք մի դասախոսական համայնք, որը մտածում է՝ ինքն արդյոք ձայնի իրավունք ունի՞, թե՞ իրեն ինչ հրամցնեն, կվերցնի: Այդ առումով Բարձրագույն կրթության մասին այս նոր օրենքը պետք է միտված լիներ դասախոսի դերն ու կարևորությունը բարձրացնելուն:
Դա կլիներ, երբ դասախոսին տրվեր հնարավորություն, որպեսզի ինքն ունենա ակադեմիական ազատություն, ինքը կարողանա այդ շրջանակներում իր հետազոտություններն իրականացնի, ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ դասախոսն ավելի հետաքրքրված կլինի ոչ թե բուհից դուրս աշխատելու, այլ՝ շարունակելու կարիերա ստեղծել ակադեմիայի շրջանակներում: Այս օրենքում չկան մի քանի կարևոր կետեր, որոնցից մեկը հենց ակադեմիական ազատությանն է վերաբերում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: