Բաժիններ՝

Պաղեստինի ղեկավարն ընդհատել է այցը Հորդանան վարչապետի ավտոշարասյան վրա հարձակման պատճառով

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը որոշում է ընդունել ընդհատել այցը Հորդանան Պաղեստինի կառավարության ղեկավարի ավտոշարասյան վրա կատարված հարձակման պատճառով: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը: Տեղի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ պայթուցիկ սարքը գործի է դրվել Գազայի հատվածում Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի ավտոշարասյան մոտ:

Համդալլան ինքը, որը հազվադեպ այցով ժամանել էր Հորդանան գետի Արեւմտյան ափ, չի տուժել պայթյունից, որի պատասխանատվությունը Պաղեստինի ազգային վարչակազմը դրել է ՀԱՄԱՍ-ի վրա: Իր հերթին Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է Համդալլայի ավտոշարասյան վրա կատարված հարձակումը եւ իրավապահ մարմիններին կոչ է արել հնարավորինս արագ գտնել մեղավորներին:

«Նախագահ Աբասն ընդհատում է իր այցը Հորդանան եւ վերադառնում է Ռամալլահ, որպեսզի հետեւի իրադարձություններին վարչապետի ավտոշարասյան պայթեցման փորձից հետո»,-հայտարարել է աղբյուրը: Ինչպես հաղորդվում է, Պաղեստինի առաջնորդը մարտի 12-ին երկօրյա այցով ժամանել էր Հորդանան: Տեղի ոստիկանությունն արդեն հայտնել է մի քանի կասկածյալների ձերբակալման մասին: Ուժային կառույցներում ՌԻԱ Նովոստիի աղբյուրն ասել է, որ պայթյունին կարող են մեղսակից լինել ջիհադիստական այն խմբավորումների ակտիվիստները, որոնք հակամարտության մեջ են ՀԱՄԱՍ-ի հետ եւ գաղափարական առումով մոտ են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս