
Ջինա Հեսփելը դարձել է ԿՀՎ-ի առաջին կին տնօրենը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրեն է նշանակել Ջինա Հեսփելին: Այդ մասին նա մարտի 13-ին գրել է իր Twittet-ում:
«Ջինա Հեսփելը կդառնա ԿՀՎ-ի նոր տնօրենը, նա կլինի այդ պաշտոնում նշանակված առաջին կինը»,- նշել է Թրամփը: Ներկայում Հեսփելն զբաղեցնում է գերատեսչության փոխղեկավարի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: