Բաժիններ՝

«Բավարիան» Էմրե Ջանի համար մտել է պայքարի մեջ «Յուվենթուսի» և «Ռեալի» հետ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի համար պայքարում են միանգամից մի քանի եվրոպական թոփ-ակումբներ:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ջանը, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ, քանի որ մինչև հիմա չի երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ:
Երկար ժամանակ Ջանի նկատմամբ միակ հավակնորդը համարվում էր «Յուվենթուսը», սակայն հետո հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստին ուզում է ստանալ նաև Մադրիդի «Ռեալը»:

Իսկ հիմա Tuttosport-ը հաղորդում է, որ Ջանը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրությունների շրջանակում, որը նույնպես մտադիր է պայքարել կիսապաշտպանի համար: Ըստ պարբերականի տեղեկության՝ տվյալ պահին խաղացողի նկատմամբ գլխավոր ֆավորիտը, այնուամենայնիվ, հանդիսանում է «Յուվենթուսը», քանի որ «բիանկոներները» բավականին երկար ժամանակ են բանակցություններ վարում Ջանի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Ջանն ԱՊԼ-ի 25 խաղերում դարձել է 3 գոլի և 5 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս