Լուիս Էնրիկեն, Դե Խեան, Լևանդովսկին և Քեյնը՝ ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակներ
ՊՍԺ-ի ղեկավարությունը պլանավորում է ամռանն անցկացնել մասշտաբային տրանսֆերային կամպանիա: Ինչպես հաղորդում է Téléfoot-ը, ՊՍԺ-ն ամռանը մտադիր է ստորագրել դարպասապահի, ձախ պաշտպանի, հենակետային կիսապաշտպանի և հարձակվողի: Բացի այդ, փարիզյան ակումբը կփոխարինի նաև գլխավոր մարզչին:
Մարզչի պաշտոնին ՊՍԺ-ն կարող է հրավիրել Անտոնիո Կոնտեին («Չելսի»), Մաուրիսիո Պոչետինոյին («Տոտենհեմ») կամ «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեին:
Դարպասապահներից փարիզեցների շորթ-լիստում են ընդգրկվել Տիբո Կուրտուան («Չելսի»), Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ») և Ջանլուիջի Դոնարուման («Միլան»):
Հենակետայինի գոտու համար ՊՍԺ-ն ուզում է ստորագրել Ն’Գոլո Կանտեին («Չելսի»), կամ Ֆաբինիոյին («Մոնակո»), իսկ պաշտպանության ձախ թևի համար՝ «Յուվենթուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյին: Եթե հարձակվող Էդինսոն Կավանին ամռանը հեռանա ՊՍԺ-ից, ապա ակումբը պատրաստ կլինի ստորագրելու Ռոբերտ Լևանդովսկուն («Բավարիա») կամ Հարի Քեյնին («Տոտենհեմ»): ՊՍԺ-ն պլանավորում է պահպանել թիմում հարձակվող Նեյմարին և կառուցել թիմը նրա շուրջը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը