
«Չեմ համարում «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի լավագույն թիմերից մեկը». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանություններ է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ պատասխան խաղի նախօրեին: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
«Վաղը շատ բարդ խաղ է: Մենք խաղալու ենք մի թիմի հետ, որը չպարտվեց «Լիվերպուլին» ոչ տանը, ոչ էլ մրցակցի հարկի տակ, գոլեր խփեց և ոչ-ոքիի հասավ, իսկ «Լիվերպուլը» շատ պինդ թիմ է: Դա նշանակում է, որ «Սևիլիան» իսկապես լավն է: Չեմ համարում, որ մեր թիմը լավագույններից է մրցաշարում, բայց քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո ամեն ինչ հնարավոր է: 1/8 եզրափակչում ճանապարհը դեռ երկար է թվում, իսկ քառորդ եզրափակչում սկսում ես կիսաեզրափակչի հոտը զգալ»,- Մոուրինիոյին է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սևիլիա» խաղը տեղի կունենա Անգլիայում, մարտի 13-ին, ժամը 23:45-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը