Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Արդյունք, որը կզարմացնի ձեզ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ ժոժոբայի յուղը կօգնի կարճ ժամանակահատվածում լավացնել մազերի որակը:
Նախորդ տարվա մարտի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 4 սանտիմետրով:
Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին:
Արգենտինայի ԱԳՆ Սան Մարտին պալատի «Լիբերտադոր» սրահում` ԱԳ նախարար Խորխե Ֆորիի նախագահությամբ մարտի 20-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումը, որի համանախագահներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը և Ֆրանսիայի դեսպան Պիեր Անրի Գինյարը:
Գլխազարդ՝ շաքարամանից, թևնոց՝ թեյի բաժակի տակդիրից, վզնոց՝ գդալից, ականջօղ կամ կրծքազարդ՝ դանակից, և այլն: Նկարչուհի Լուսինե Նիկողոսյանի ձեռքին կենցաղային ամենապարզ իրերը կարող են դառնալ արվեստի չկրկնվող գործեր՝ խիստ յուրատիպ զարդեր, աքսեսուարներ կամ պարզապես արվեստի գույներով ոգեշնչված դեկորատիվ իրեր:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւ ՀՀ-ում Չինաստանի առեւտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն այսօր ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիր:
1993թ-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց Համաշխարհային ջրի օր:
Միայն Պոլ Պոգբայի համար չէ, որ վատ է «Օլդ Թրաֆֆորդում»:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել «Armtimes.com» կայքում 2018 թվականի մարտի 21-ին հրապարակված «Արդարադատության նախարարն այսօր առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին» վերտառությամբ հրապարակման և «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում տեղ գտած «Ով ասել է՝ ճիշտ չի ասել» հոդվածների առնչությամբ:
2 օր առաջ հրապարակվեցին 2018 թվականի հունվար-փետրվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք կրկին տպավորիչ են։
Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, շնորհավորելով մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինին, ցույց է տվել, որ ընդունում է գործընկերոջը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ է տեսնում:
Հայաստանի խորհրդարանում դեղերը դեղատոմսով ձեռք բերելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն։ Լսումները նախաձեռնել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ են ներկայացվել:
Կառավարությունը հավանություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն՝ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտոր Սահակ Մինասյանը ստորագրահավաք է սկսել Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի դեմ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 21 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար:
Բրիտանական խորհուրդը հայտնել է պլանավորված բոլոր միջոցառումները չեղարկելու եւ իր գործունեությունը Ռուսաստանում դադարեցնելու մասին:
«Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո հիմնական ինտրիգը լուծված է. չեմ կարծում, որ որևէ մեկն անակնկալներ է սպասում այս առումով։ Ընտրություններից հետո կսկսվի կաբինետի ձևավորումը։ Կարեն Կարապետյանը կստանձնի առաջին փոխվարչապետի պաշտոնը»:
Լեհաստանի քաղաքացիների գրեթե երրորդ մասը ցանկանում է, որ երկիրը դուրս գա Եվրամիության կազմից:
Մարտի 21-ին՝ ժամը 21-ն անց 55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Ախտորոշվել է «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող» վերք։
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ընթացքում նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2017թ. նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների և 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:
Կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ կերպ չի համագործակցել «Չումբո» կազմակերպության հետ: «Դպրոց են մտնում «Չումբո»-ները․ երեխաների ժամանցի կազմակերպո՞ւմ, թե՞ կրթության դեգրադացիա» թեմայով հանրային քննարկմանն այս մասին ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ անդրադառնալով «Չումբո» նախաձեռնող խմբի՝ նախարարության հետ համատեղ Երեւանի դպրոցների աշակերտների հոգեւոր-մշակութային դաստիարակման եւ ժամանցի կազմակերպման վերաբերյալ տարածած հաղորդագրությանն ու տեսանյութին, որը մեծ անհանգստություն էր առաջացրել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կծեծեր երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին եւ նրան կստիպեր լաց լինել:
Մարտի 21-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
«ԱՄՆ դեսպանատունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարել այս ոլորտում եղած մարտահրավերները, և այս աջակցությունը երկարաժամկետ է ու շարունակական։ USAID-ն օգնել է Հայաստանի գործատուներին՝ աշխատանք ապահովել հաշմանդամություն ունեցողների համար։
Մարտի 21-ին, ժամը 23.30-ին, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 3-րդ կմ-ին` Պարգևաշեն թաղամասի մոտ, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փարիզում մարտի 22-ին բախումներ են տեղի ունեցել համազգային գործադուլի շրջանակներում զանգվածային ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գծով փաստաբան Ջոն Վոդաչը նշեց, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի նախագիծը համակողմանի և լավ ներկայացնում է, թե որոնք են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ինչպիսին պետք է լինեն դրանք: