Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի հայ հանդիսատեսի ֆավորիտ, 21-րդ դարի լավագույն դիրիժորներից մեկը՝ Լիոր Շամբադալը: Համերգի մենակատարն է Պինկաս Ցուկերմանի սանը՝ ջութակահար Ասի Մատաթիասը:
209 մարդուց բաղկացած խումբը, ներառյալ 27 զինյալներ, որոնք «Ահրար աշ Շամ» զինված խմբավորման անդամներ են, մարտի 22-ին Մավարիդ Էլ Մայիյա հումանիտար միջանցքով դուրս է եկել Սիրիայի մայրաքաղաքի Խարաստա արվարձանից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
20 րոպե տևողությամբ ֆիլմը նպատակ ունի պատասխանելու հաճախ տրվող հարցերին այն մասին, թե ինչպես է Ամուլսարի ծրագրում իրականացվելու շրջակա միջավայրի պաշտպանությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսին կայցելի Իռլանդիա եւ կմասնակցի ավանդական կաթոլիկական Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը, որը տեղի է ունենալու Դուբլինում։
«Այս վճռով արդարադատությունն իսպառ վերացվեց Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների դատավարությունների և վճիռների մասին:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ հիշեց, թե 40-50 տարի առաջ ինչպես էին Գերմանիայում խտրականություն դրևսորում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։
Լեհաստանը դեռեւս պատրաստ չէ մտնել եվրոգոտի: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ելույթ է ունեցել Անթիլիասում Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Նիդերլանդներում մարտի 21-ին կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով 2 հայ թեկնածու արդեն ավագանու կազմում է:
«Այն փաստը, որ ՀՀ կառավարությունը պատրաստել է այս՝ առաջին համալիր, համակողմանի և մարդու իրավունքների վրա հիմնված օրինագիծը հաշմանդամություն ունեցող անձանց համար, շատ լուրջ քայլ է»։
Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) մանդատը երկարացվել է մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը:
Միացյալ Նահանգներում սկսվել է դեպի Մարս թռիչքի պայմանների նմանակման հերթական գիտափորձին մասնակցելու հավակնորդների միջազգային ընտրումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի առաջնությանը:
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել է հարկային վարչարարությունն՝ առավել բարենպաստ պայմաններ ապահովելով ԱԱՀ վճարողների համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծով և հարակից նախագծերի փաթեթով ընդլայնվել է պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Պայթյուն է տեղի ունեցել Չեխիայի քիմիական ֆաբրիկայում:
Մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին 2017 թվականի մայիսին խաղաղ ցուցարարների, այդ թվում և հայերի դեմ բռնություն կիրառելու մեջ:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
«Ինձ հետաքրքիր չէ՝ «Ելքում» ինչ է կատարվում, ասենք, ինձ «Ելքը» հետաքրքիր է Սասուն Միքայելյանով, իսկ այնպես հետաքրքիր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Չինաստանն առաջին անգամ ներկայացրել է իր անվարորդ տանկը, որը կարող է հանդերձվել արհեստական ինտելեկտով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող թիմի` «Էրեբունիի» մասին:
Մարտի 21-ին Իշխանաձոր գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ կանչով մեկնած շտապ օգնության խումբը բուժօգնություն է ցուցաբերել դեղորայքային թունավորում ստացած նույն գյուղի բնակչուհի՝ 1990թ. ծնված Ծ.Ե-ին:
Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության ավտոբուսների շարասյունը մարտի 22-ին ժամանել է Դամասկոսից ութ կիլոմետր հեռավորությամբ գտնվող Խարաստա քաղաք՝ «Ահրար աշ Շամ» զինված խմբավորման անդամներին ու նրանց ընտանիքներին տարհանելու Իդլիբի նահանգ:
«Մեզ թվում է, թե թուրքը մեզ պես է մտածում, մեզ թվում է՝ սաղ աշխարհը մեր շուրջ է պտտվում, բայց դա այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի փ.) նկատմամբ նոր բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց: