«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:
Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանից դժգոհ են ոչ միայն Շենգավիթի բնակիչները, այլեւ՝ թաղապետարանի աշխատակիցները։
«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ պարոն Ցոլակյան, Դուք ի պաշտոնե լինելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ, իմ կարծիքով պետք է լինեիք ՇՊՀ-ի կառավարման խորհրդի օրինակելի նախագահ:
Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը (գործելու է 3 տարի) նախատեսվում է կնքել մինչև մայիսի վերջ:
Մարտի 22-ին՝ ժամը 21:25-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա այգում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լոնդոնի «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պարգևը ստանալու կապակցությամբ: Այս մասին գրում է «զինագործների» պաշտոնական կայքը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանից ինքն իրեն «արտաքսած» ՕՐՕ-ի լիդեր Վարդան Օսկանյանն այնքան է հիասթափված հայաստանյան ներքաղաքական զարգացումներից, որ չի պատրաստվում ԱՄՆ-ից Հայաստան գալ` գոնե այս օրերին, երբ իր նախկին թիմակիցները շունչները պահած սպասում են, թե ինչով է ավարտվելու ապրիլի 9-17-ն ընկած անիշխանության շաբաթը:
Մարտի 22-ին՝ ժամը 19:35-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի քեռին՝ Արթուր Դավթյանը, նշանակվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հրապարակված եւ արդեն բավական հայտնի հարցազրույցում խոսելով իր վարչապետության հնարավորության մասին եւ, այսպես ասած, ձերբազատվելով 2014-ի հայտնի խոսքի «կալանքից»՝ Սերժ Սարգսյանը մի կողմից՝ հայտարարեց, որ հավանական է իր վարչապետ լինելը, մյուս կողմից, սակայն, այդ կարգավիճակին կամա թե ակամա տվեց բավականին առանձնահատուկ եւ յուրօրինակ իմաստ կամ ֆունկցիոնալ նշանակություն:
Շվեդիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները:
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած նոր սահմանադրությամբ ղարաբաղյան բանակցություններին մասնակցելու լիազորություն ունի երկրի ապագա վարչապետը, սակայն ՀՀԿ-ում ոմանք կարծում են, որ ճիշտ կլինի նրա հետ նաեւ լինի ապագա նախագահը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանը զբաղված է «մոլ» կառուցելով։ Նա գործող խորհրդարանում չկա, իսկ նախորդում էլ կեսից հայտնվեց՝ փոխարինելով նախարար դարձած Արծվիկ Մինասյանին։ Հիմա նորից վերադարձել է իրեն հարազատ միջավայր՝ ավտոբիզնես։
«Փաստ» թերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Բունիաթյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ ու եկամուտներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կառավարության կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրենքների նախագծերը մի ընդհանուր ուղղվածություն ունեն՝ հնարավորինս փոքրացնել նախագահի լիազորությունների շրջանակը, այն հասցնելով զրոյի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ԱԺ-ի հաստատմանն է ներկայացրել անցյալ տարվա նոյեմբեի 20-ին ՎԶՄԲ-ի հետ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Մարտի 22-ինч ժամը 19:24-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաեւ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի իշխանությունը հետեւողականորեն նախապատրաստվում է ապրիլից լրատվամիջոցների առաջ փակել բոլոր դռները` այդպես Հայաստանում սահմանափակելով խոսքի եւ մամուլի ազատությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելուց մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ:
«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Զարուհի Փոստանջյանի եւ նրա թիմի գործողությունները հունից հանում են ՀՀԿ ավագանու անդամներին, որոնք ակամայից ավելի են սրում իրավիճակը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին: 2014-2016թթ. ընթացքում «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում…
«Փաստ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որն, ըստ նախարարության, հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
Լիզա Գալկինան մոդելի դերում դեբյուտել է Վալենտին Յուդաշկինի մանկական հավաքածուի՝ Moscow Fashion Week-ի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը:
Mercedes-Benz ընկերությունը սեդանից եւ ունիվերսալից անմիջապես հետո ներկայացրել է նորացված կուպեն եւ C-Class կաբրիոլետը:
Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ թռիչքի ժամանակ խափանվում է նրա օդանավի շարժիչը:
Այժմ հյուսիսափայլը կարելի է դիտել՝ դուրս չգալով շինությունից, տեղավորվելով նոր՝ սահնակավոր համարներով հյուրանոցում: