Բաժիններ՝

Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, հանրապետականների հաղթանակի դեպքում, ԱՄՆ-ին զարգացման հզոր իմպուլս կտան առաջիկա 250 տարիների համար, իսկ դեմոկրատների հաղթանակը երկրի համար ողբերգություն կդառնա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Դալասում ելույթ ունենալով իշխող Հանրապետական կուսակցության ազգային համագումարում, որն անցկացվում է Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների նախօրեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«55 օր անց ամերիկացիները գնալու են քվեարկելու մեր երկրի պատմության ամենակարևոր ընտրություններից մեկում։ Ձեր ձայնը կորոշի՝ արդյոք մեր երկիրը կսայթաքի առաջիկա 250 տարիների մեկնարկին, թե առաջ կսլանա և այլևս երբեք հետ չի նայի։ Եթե մենք Ամերիկայի ապագան հանձնենք ռադիկալ ձախ դեմոկրատներին, և մեր երկիրը հաջորդ տասնամյակը ծախսի պարզապես ոտքի կանգնելու վրա, ապա դա ողբերգություն կդառնա։ Քվեարկեք հանրապետականների օգտին, և մենք ամբողջ սերունդների համար հեռու հետևում կթողնենք աշխարհը։ Նման բան դեռ չի եղել», – նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930