
Ալեքսիս Սանչեսը չի հարմարվում «Մանչեսթեր Յունայթեդում» և սնվում է թիմից առանձին

Միայն Պոլ Պոգբայի համար չէ, որ վատ է «Օլդ Թրաֆֆորդում»:
«Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» հունվարյան տեղափոխությունն աղետ է դարձել Ալեքսիս Սանչեսի համար: Չիլիացին դարձել է թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը (690 հազար եվրո շաբաթական), բայց խփել է ընդամենը 1 գոլ 10 խաղերում, իսկ «Բրայթոնի» հետ գավաթային խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին:
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբին ավելի շատ անհանգստացնում է Սանչեսի վիճակը թիմում: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Ալեքսիսը դժբախտ տեսք ունի, մարզվում է միայնակ և բուֆետում սնվում է թիմից առանձին:
«Ամեն ինչ այնպես է երևում, կարծես Սանչեսը չի ուզում լինել այստեղ: Նա կորած տղայի տեսք ունի: Նույն բանն էր կատարվում նաև Դի Մարիայի հետ»,- Daily Mail-ին է հայտնել աղբյուրն ակումբից:
Սանչեսը դարձավ «կարմիր սատանաների» խաղացող 2018թ. ձմռանը՝ փոխարինվելով Հենրիխ Մխիթարյանի հետ: Դի Մարիան տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 2014 թվականին՝ 75 մլն եվրոյով, բայց ձախողվեց և 1 տարի անց վաճառվեց ՊՍԺ-ին՝ 63 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը