![](/banners/BeFunky-design.jpg)
Միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների գործունության ժամկետը երկարաձգվեց
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/teachers_banner_2_web.jpg)
Կառավարությունը հավանություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
«Օրենքի ընդունումը հնարավորություն կտա միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թ. օգոստոսի 20-ը»,- ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հիմնավորման համաձայն՝ 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում վերջիններիս թիվը կավելանա: