168.am-ն անդրադարձել է Արթիկում բնակվող Կարինե Մկրտչյանի 2-ամյա որդուն՝ Գոռ Տոնոյանին, որը բուժման կարիք ունի: Ըստ երեխայի ծնողների՝ Գոռ Տոնոյանի ճակատային մասում ջուր է հավաքվում, երեխան անհաս է:
«Սա մի քաղաքական ուժի խնդիր և օրակարգ չէ , և բնական է, որ ազգային համաձայնության կառավարություն պետք է ստեղծվի»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ համաձա՞յն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի այն առաջարկի հետ, որ ազգային համաձայնության կառավարություն պետք է ստեղծվի։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 13-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանին, ով Հայաստանում է ապրիլին Երևանում անցկացվող գիտագործնական կոնֆերանսի կապակցությամբ:
Շատ է խոսվում այն մասին, որ ուսուցիչները կարևոր դեր ունեն որակյալ կրթություն ապահովելու գործում։ Բայց փաստն այն է, որ Հայաստանում դեռևս չկա ուսուցիչների հանդեպ համակարգված քաղաքականություն։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում հրապարակված «Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարարներին և ընկերություններին` նրանց մեջ տեսնելով բացառապես օրինախախտների» վերնագրով նյութի վերաբերյալ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրություն է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ասաց, որ Ազատության հրապարակ չեն վերադառնալու:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի կենտրոնում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում մոտեցավ հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին և հորդորեց պահպանել Սահմանադրությունը, Հավաքների մասին օրենքի համապատասխան հոդվածները:
«Կարմիր սատանաների» նախկին պաշտպանը թվիթերյան պատերազմ է սկսել ընդդեմ լրագրողների:
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ 14 մեղադրյալների մասով:
Արթրիտի հետևանքով կարող է ուժեղ ցավ առաջանալ․ ցավի ինտենսիվությունը կարող է փոխվել՝ կախված սննդակարգից, ակտիվության մակարդակից, եղանակային պայմաններից։
Գերմանիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության աջակցությամբ ապրիլի 10-13-ը Գերմանիա են այցելել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնակցելու «ՏՏ ոլորտի և բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով բեռլինյան ֆորումին, որի գործընկերներից է Հայաստանի Հանրապետությունը:
Երևանի պետական համալսարանի լրատվական ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել` պարզաբանելով այսօր համալսարանում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող 120-130 հոգանոց խմբի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչով՝ Ազատության հրապարակից ժողովուրդը շարժվեց Ֆրանսիայի հրապարակ։
Փարիզեցիները պատրաստ են կրկին պատռել տրանսֆերային շուկան և չեն վախենում ֆինանսական ֆեյր-փլեյից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից՝ հանցավոր խմբի կազմում խարդախությամբ տարբեր արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր:
«Սերժ Սարգսյանի ապահոված անվտանգությունը քարոզչական փուչիկ է և մենք պետք է անվտանգության նոր երաշխքիներ ստեղծենք ՀՀ-ում, քանի դեռ այդ փուչիկը չի պայթել և կործանման եզրին հասցրել մեր սիրելի հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,-Ազատության հրապարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։
«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունը վերջին մի քանի ժամերին Երևանի փողոցներում իրականացնում է հավաք երթի ձևով: Հավաքի կազմակերպիչ է հանդիսանում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Քայլ արա՝ մերժիր Սերժին» կոչերով Ազատության հրապարակում մեկնարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը վերջերս կանխել էր առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք
«Ժողովուրդը պետք է միշտ զգոն լինի, որովհետև մեր ազգի բախտն ու ճակատագիրն է որոշվելու շուտով։ Այս դժվարին ժամանակաշրջանում մենք՝ որպես ընդդիմադիր ուժ, մեր քայլն ենք անում»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։
Խորվաթ մասնագետ Նիկո Կովաչն ամռանը կգլխավորի մյունխենյան թիմը: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 72-ամյա Հայնկեսը, ում «Բավարիան» վերադարձրեց թոշակից նախորդ աշնանը, կհեռանա ակումբից:
Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության ճակատի», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Մերժիր Սերժին» նախաձեռնության համատեղ հանրահավաքը:
«2016 թվականը բեռնափոխադրումների առումով բավական թույլ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյան:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է տեսակրկնությունների համակարգի կիրառման մասին:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 13-ին մասնակցել է Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 13-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անհանգստություն է հայտնել Սիրիայում իրադրության վատանալու կապակցությամբ: