
«Սա դառնում է մեր տեղակայման վայրը». Հանրահավաքը կշարունակվի Ֆրանսիայի հրապարակում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ասաց, որ Ազատության հրապարակ չեն վերադառնալու. «Տեխնիկան տեղափոխվում է այստեղ (Ֆրանսիայի հրապարակը) և հանրահավաքը շարունակվելու է այստեղ։ Սա դառնում է մեր տեղակայման վայրը, այստեղից մաքսիմալ տեղ չենք գնում, եթե կոնկրետ գործողություն չկա անելու։ Հրապարակը պետք է պահենք, սա ամենակարևոր հրապարակներից մեկն է Երևանի և հանգույցը»։
Այս պահին Մաշտոցի պողոտան փակ է երթևեկության համար: