Բաժիններ՝

««Արսենալ»-2004-ը և «Սիթի»-2018-ը մոտիկ անգամ չեն եղել 2006-11թթ. «Մանչեսթեր Յունայթեդին»». Գարի Նևիլ

«Կարմիր սատանաների» նախկին պաշտպանը թվիթերյան պատերազմ է սկսել ընդդեմ լրագրողների:

Daily Mail-ի ֆուտբոլային խմբագիր Ջոն Քրոսը թվիթերյան իր էջում կիսվել է Չեմպիոնների լիգայից «Մանչեսթեր Սիթիի» դուրս մնալու մասին մտքերով. «Անպարտելի «Արսենալը» 2004 թվականին պատմություն է կերտել: Հարց. ափսոսո՞ւմ են նրանք արդյոք, որ չեն հաղթել Չեմպիոնների լիգան: Իմ կարծիքով, այս «Սիթին» լավագույնն է այն ժամանակների «Արսենալից» հետո»:

Այս թվիթին պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլը.
«Ողջույն, Ջոն: 2006-11թթ. «Մանչեսթեր Յունայթեդը» բազմիցս դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների Լիգան և երկու անգամ հասել է եզրափակիչ: Ակումբի կազմում խաղում էին Կրիշտիանու Ռոնալդուն (2008թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստը), Ուեյն Ռունին, Ռիո Ֆերդինանդը, Նեմանյա Վիդիչը, Պոլ Սքոուլզը, Ռայան Գիգզը, Կարլոս Թևեզը և այլք: Ձեր կողմից առաջարկվող երկու թիմերը մոտիկ անգամ չեն եղել այս թիմին»:

https://twitter.com/GNev2/status/984438164227018752

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է: Պեպ Գվարդիոլայի թիմը կարող էր մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ ձևակերպել չեմպիոնությունը, բայց 2:3 հաշվով տնային խաղում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս