Բաժիններ՝

ՊՍԺ-ն կապվել է Ռայոլայի հետ, քննարկման թեման Պոգբան է

Փարիզեցիները պատրաստ են կրկին պատռել տրանսֆերային շուկան և չեն վախենում ֆինանսական ֆեյր-փլեյից:

ՊՍԺ-ն «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի նկատմամբ պարզ հետաքրքրությունից անցել է ակտիվ գործողությունների:
Լիգա 1-ի ակումբը կապվել է ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի հետ և սկսել է բանակցությունները: Paris United-ը հաղորդում է, որ ղեկավարությունը վստահ է, որ նույնիսկ Պոգբային գնելու դեպքում կկարողանա խուսափել ֆեյր-փլեյից՝ շնորհիվ մի քանի ֆուտբոլիստների վաճառքի և հովանավորչական պայմանագրերի:

2017 թվականին Paris Unted-ը առաջիններից մեկն էր, որ հայտնեց Նեյմարի և Կիլիան Մբապեի տրանսֆերների մասին: 2016թ. ամռանը Պոգբան, 106 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ», դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը: 12 ամիս անց նրա ռեկորդը խփեց Նեյմարը (222 մլն եվրո):

Ավելի վաղ և՛ Նեյմարը, և՛ Պոգբան նույն թիմում խաղալու ցանկություն էին հայտնել: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան անցկացրած 29 պաշտոնական խաղերում դարձել է 5 գոլի և 10 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս