Երևանում այսօր մեկնարկեց «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ առաքելական եկեղեցուց:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե իրեն առաջարկվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը ընդունեց «Swiss Reinsurance Company» LTD շվեյցարական վերաապահովագրական ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին նշյալ ընկերության Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու, ավագ անդերռայթեր-նախագահի տեղակալ Մագնուս Նիգշեն, ինչպես նաև «Malakut – Trade Credit Insurance» միջազգային ճանաչում ունեցող ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱԱԳ և «Malakut – Trade Credit Insurance» ընկերությունների պաշտոնատար այլ անձինք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ամենացածր մակարդակի վրա է նրա պաշտոնավարման սկզբից (2017 թվականի մայիս) ի վեր, մեկ ամսվա ընթացքում այն ընկել է 10 տոկոսային կետով՝ մինչեւ 31 տոկոս:
Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան:
Սեպտեմբերի 23-ին նախատեսվող քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակեց մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է նոր ակումբում ադապտացիայի, դարպասապահների մրցակցության մասին, ինչպես նաև համեմատել է մադրիդյան ակումբը Լոնդոնի «Չելսիի» հետ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Երևանի ավագանու թեկնածուների հետ: Իր ելույթում Ծառուկյանը բացառեց որևէ ընտրակաշառքի բաժանումն իր թիմակիցների կողմից։
Հատուկ քննչական ծառայությունը իրավունք ունի վերցնել մեղադրյալի անձնագիրը։
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը անդրադարձել է Հայաստանում կալանավորված Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզի գործին:
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի զոհերի թիվը հասել է վեցի, եւս 163 հոգի վիրավորվել են:
Արցախում խաղողի համախառը բերքը սեպտեմբերի 4-ի դրությամբ կազմել է 560,2 տոննա:
Ադրբեջանի բանակում մահացել է 18-ամյա ժամկետային զինծառայող Քենան Հասրեթ օղլու Դադաշովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել «Հրապարակ» oրաթերթի հրապարակումը, որտեղ անդրադարձ է եղել վերջին ամիսներին հարկային մուտքերի մասով ցուցանիշների ապահովմանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը չի կարծում, որ իր ղեկավարած կառույցը կկրճատվի:
Պակիստանի «Թեհրիք-ե-Ինսաֆ» («Շարժում հանուն արդարության») իշխող կուսակցությունից թեկնածու Արիֆ Ալվին սեպտեմբերի 4-ին ընտրվել է երկրի 13-րդ նախագահը:
2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են համարվում պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների…
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Հուեսկայի» դեմ խաղում (8:2) 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հնդկաստանի Կալկաթա քաղաքում (Արեւմտյան Բենգալիայի նահանգ) կամրջի փլվելու հետեւանքով:
«Մեր երկրում չեն կարող լինել սև կամ սպիտակ, մեր երկրում չի կարող լինել իմ կամ քո, մեր երկրում չի կարելի հասարակությունը բաժանել բարիկադների։ Եվ, ի վերջո, ժողովրդի անունից իրավունք ունի խոսել բացառապես միայն ժողովուրդը, և նա խոսում է միայն մեկ ձևով`ընտրության ձևով»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 4-ին կառավարության այլ ներկայացուցիչների հետ համատեղ ընդունել է խաղող վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ղեկավարներին:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Մարտի 1»–ի գործի շրջանակում Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ–ի կողմից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին՝ նշելով, որ հայտնաբերված զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։
Մի քանի պայթուցիկ սարքերով անհայտ տղամարդու են ձերբակալել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աբսուրդ է որակում մամուլում շրջանառվող խոսակցությունները, թե ինքը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 4-ին ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Արցախի անկախության տոնի միջոցառումներին Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր մակարդակով մասնակցություն է ունեցել, իսկ մնացած մեկնաբանություններն անտեղի են: