Բաժիններ՝

Պայթուցիկ սարքերով մի տղամարդու են ձերբակալել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. Sky News Arabia

Մի քանի պայթուցիկ սարքերով անհայտ տղամարդու են ձերբակալել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:

Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրներին: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, տղամարդը փորձում էր գործի դնել պայթուցիչը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններում, միջադեպը տեղի է ունեցել Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնի Սիմոն Բոլիվարի փողոցում, որտեղ գտնվում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության համալիրը: Ներկայում այդ շրջանը շրջապատված է ոստիկանության կողմից:

Կասկածյալին ձերբակալելիս ոչ ոք չի տուժել: ԱՄՆ-ի դեսպանությունը Twitter-ի իր Էջում հայտնել է, որ դիվանագետները տեղյակ են միջադեպին: «Մենք խնդրում ենք բոլորին՝ խույս տալ այդ շրջանից, դիմում ենք ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին՝ չգալ դեսպանատուն եւ բոլոր հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստով»,-ասված է հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս