Աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել է «Հաքանիի ցանց» խոշոր ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ջալալուդին Հաքանիի մահվան մասին, խմբավորում, որը գործում է Աֆղանստանում ու Պակիստանում:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի սեպտեմբերի 4-ի 09:00 դրությամբ:
530-ից ավելի բնակավայրերում շուրջ 50 հազար մարդ արդեն ավելի քան մեկ ամիս աշխարհից կտրված է մնացել տեղատարափների պատճառով, որոնք մոլեգնում են Հնդկաստանի Նագալենդ հյուսիսարեւելյան նահանգում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև։
«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին` Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:
Կյանքի 75-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասանուհի Ժաքլին Փիրսը, որը նկարահանվել է մի շարք կուլտային գիտաֆանտաստիկ սերիալներում:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ին այցելած Ս. Գ.-ին: Վերջինիս ձեռքի ժամացույցի ապակու տակ հայտնաբերել են սպիտակ, փոշենման զանգված:
Օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր բախտը կբերի, եթե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցի 2020 թվականի նախագահական մրցարշավին:
ԿԺԴՀ-ում 89 տարեկան հասակում արյան հիվանդությունից մահացել է հյուսիսկորեացի առաջատար միջուկագետ-գիտնական Յու Կյու Չժանը:
«Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը խորին ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է Ջեմմա Անանյանը:
Ճապոնիայի Կոբե քաղաքի իշխանությունները մի քանի շրջանների 287 հազար բնակիչների հանձնարարել են տարհանվել չափազանց ուժեղ «Ջեբի» թայֆունի մոտենալու կապակցությամբ, որին Ճապոնիայում տրվել է 21 կարգային համարը: 90 հազար բնակիչների նման հանձնարարական են տվել նաեւ Հիրոսիմա քաղաքի իշխանությունները:
Հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից:
45-ամյա Ատոմ Գրիգորյանը որոնվում է որպես անհետ կորած։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը սեպտեմբերի 4-ին կայցելի Հայաստան: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է թվիթերի իր էջում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կավարտի աշխատանքը և նոր ԸՕ հայեցակարգը կուղարկի Վենետիկի հանձնաժողովի գնահատականին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ արտահերթ ընտրությունների հեռանկարը բավականին մշուշոտ է: «Բանն այն է, որ վերջերս կրկին ջերմացած Ռոբերտ Քոչարյան- ՀՀԿ հարաբերությունները հանրապետականների համար նոր փրկօղակ են դարձել:
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:
Խաղողագործները բողոքում են մթերման գներից:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը զբաղեցնելու 2018 թ. հայտարարագիրը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը:
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 00:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գետափնյա» թաղամասի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախագահ Բակո Սահակյանի կողմից Արցախի անկախության 27-րդ տարվա միջոցառումներին մասնակցելու հրավեր է փոխանցվել ՀՀ բոլոր վարչապետներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա չի մեկնել Արցախ:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկային մուտքերի մասով թեեւ պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել։
«Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող վաճառականները դժգոհում են բարձր մաքսատուրքերից: