Բաժիններ՝

Ֆրանսիացիների ավելի քան երկու երրորդը հավանություն չի տալիս Մակրոնի պաշտոնավարմանը. հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ամենացածր մակարդակի վրա է նրա պաշտոնավարման սկզբից (2017 թվականի մայիս) ի վեր, մեկ ամսվա ընթացքում այն ընկել է 10 տոկոսային կետով՝ մինչեւ 31 տոկոս: Այդ մասին վկայում են Ifop ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 4-ին։

Հասարակական կարծիքի վերջերս կատարված մի շարք ուսումնասիրություններ արձանագրում են պետության ղեկավարի աջակցության մակարդակի զգալի նվազումը՝ 40 տոկոսից ցածր: Մակրոնի ժողովրդականությունը նույնիսկ ավելի ցածր է, քան նախագահական պաշտոնում նրա նախորդինը՝ Օլանդինը, իշխանության գլուխ գտնվելու նույն ժամանակահատվածից՝ 1,4 տարվանից հետո:

Ընդ որում՝ ըստ հարցման տվյալների, ֆրանսիացիների միայն 32 տոկոսն է կարծում, որ Մակրոնը «ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարում» այն դեպքում, երբ հակառակ կարծիքին է հարցվածների 68 տոկոսը: Հարցման մասնակիցների միայն 22 տոկոսն է վստահ, որ նախագահն իր գործունեությամբ «մոտ է ֆրանսիացիների ակնկալիքներին»:

Հետազոտությունն անցկացվել է Համացանցի միջոցով օգոստոսի 30-ին եւ 31-ին: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1015 մարդ: Հարցման պատվիրատուներն էին՝ PariMatch պարբերականը եւ «Սյուդ ռադիո» խոշորագույն տարածաշրջանային ռադիոկայանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս