Արցախում սկսվել է խաղողի բերքահավաքը
Արցախում խաղողի համախառը բերքը սեպտեմբերի 4-ի դրությամբ կազմել է 560,2 տոննա: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ շուրջ 1360,2 հա խաղողի այգիներից այսօրվա դրությամբ հավաքվել է 81,5 հա-ը: Միջին բերքատվությունը մեկ հա-ից կազմել է 68,7 ցենտներ:
Փոխնախարարը նշել է նաև, որ այժմ ընթանում են սեղանի «կարդինալ» սորտի խաղողի բերքահավաքի աշխատանքներ, որն ավարտելուց հետո կսկսվի տեխնիկական սորտերի հավաքումը: