Գյումրու թիվ 18 և թիվ 29 հիմնական դպրոցների սաները ուսումնական տարին դիմավորել են բարելավված կրթական պայմաններում: Կոնվերս Բանկի աջակցությամբ թիվ 18 հիմնական դպրոցին նվիրել է էլեկտրոնային գրատախտակ և երաժշտական կենտրոն, իսկ թիվ 29 հիմնական դպրոցում նորոգվել է դասասենյակներից մեկը և էլեկտրոնային գրատախտակ է տեղադրվել:
Կիսելով գյուղացիների հուզական վիճակը և հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի բաձրացրել է խաղողի գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 15:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտավախություն չունի, որ իր բիզնեսներում ստուգումներ կսկսվեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է ամսվա լավագույն գոլի հեղինակ:
«Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հակադարձելով Ռոբեչրտ Քոչարյանի հայտարարությանը, թե վերադառնում է քաղաքականություն։
«Ով որ այդպիսի բան ա տարածել, նա անբարոյական ընտանիքի մարդ ա, որովհետև Ծառուկյանը ժողովրդի մատը փուշ մտնել թույլ չէր տա: Դա շանտաժ ա Ծառուկյանի վերաբերյալ»:
Ինչպես հայտնի է, 2015թ.-ի ապրիլի 14-ին՝ Երևանի ավագանու N 313-Ա որոշմամբ սկիզբ դրվեց «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագրին, որն, ինչպես բազմիցս մամուլում, ՀՀ Նախագահի աշխատակազմի և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում Ձեր կողմից նշվել է, իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում և ունենալու է բացառապես սոցիալական ուղղվածությություն (հղումները ստորև):
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 08.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Ս.-ին:
«Մեզ ձայն տան, թե չտան, չենք նեղանալու։ Մենք եկել ենք այստեղ ոչ թե օգտվելու, այլ պատասխանատվությունը չարչարանք է, պետք է աշխատես, որ իրականացնես, որ մարդիկ դա տեսնեն»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել:
Նախնական տվյալներով՝ շուրջ 3 հազար երեխաներ դուրս կբերվեն Ղրիմի հյուսիսի Արմյանսկ քաղաքից, որտեղ ավելի վաղ քիմիական նյութի արտանետում է տեղի ունեցել:
Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն է դարձել վերջին 25 տարվա ընթացքում, տուժածների թվաքանակը հասել է 76-ի, եւս մեկ մարդ զոհվել է:
Հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ և շնորհավորում արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ:
Սեպտեմբերի 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, սեպտեմբերի 5-ին, 8-9-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Brent մակնիշի նավթի՝ 2018 թվականի նոյեմբերի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում աճել է 1,3 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 79,15 դոլար:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների պարգևատրել է Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական վարորդները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների անցկացման շրջանակներում ձեռնամուխ են եղել բարձրլեռնային տեղանքում գրունտային եւ ավտոմոբիլային ճանապարհներով շարասյուներով վարման նորմատիվների մշակմանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովին։
Սեպտեմբերի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամը 15.45-ին, գծային բաժին բերման է ենթարկվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1954 թ. ծնված Նադեժդա Մ.-ն։
«Կառավարությունը նորից նվեր է արել գործարաններին և գյուղացուն հատկացվող սուբսիդավորման վարկերը նորից տվել են նրանց։ Նույն պատմությունը կրկնվում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Թուրք զինվորականները ռազմական տեխնիկա են փոխադրում Սիրիայի սահման՝ Քիլիս սահմանամերձ նահանգ՝ զգուշանալով սիրիական Իդլիբում հնարավոր ռազմական գործողության պատճառով փախստակաների նոր ալիքից:
«Կարծում եմ՝ և՛ մեր կառավարությունը, և՛ ռուսական կողմը շահագրգռված են օբյեկտիվ իրականությունը հասկանալու և պարզելու, թե որքանով են հրապարակումներում նշված չարաշահումները համապատասխանում իրականությանը»:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է իրականացրել: