Բաժիններ՝

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է վեցի

Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի զոհերի թիվը հասել է վեցի, եւս 163 հոգի վիրավորվել են:

Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ հինգ մարդ զոհվել է Օսակայի պրեֆեկտուրայում, որտեղ վիրավորների թիվը հասել է 61-ի: Եվս մեկ մարդ զոհվել է եւ ութը տուժել Սիգայի պրեֆեկտուրայում:

Տոկիոյում տուժել է չորս մարդ: «Ջեբի» թայֆունը, որն ամենահզորն է համարվում 1993 թվականից ի վեր, Կոբեի արվարձաններից Օսակայի վրայով անցել է դեպի հյուսիս-արեւելք՝ Նագանո: Ճապոնիայի Գլխավոր օդերեւութաբանական վարչության տվյալներով, սեպտեմբերի 5-ին թայֆունը, փոքր-ինչ թուլանալով, կհասնի Ռուսաստանի Պրիմորիեի երկրամաս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930