Նիկոլ Փաշինյանը հերքում է ՀՀ նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանին տեսնելու ցանկության մասին խոսակցությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աբսուրդ է որակում մամուլում շրջանառվող խոսակցությունները, թե ինքը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Եկեք աբսուրդ բաներից չխոսենք: Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվել է այս տարվա մարտին և դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ ՀՀ վարչապետը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Տեսանյութեր

Լրահոս