150 գոլային փոխանցում Պրեմիերայում. Մեսսիի նոր ռեկորդը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Հուեսկայի» դեմ խաղում (8:2) 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Արգենտինացին դարձել է 21-րդ դարի միակ ֆուտբոլիստը, ով 150 գոլային փոխանցում է կատարել իսպանական Պրեմիերայում:
Մեսսին շարունակում է գլխավորել եվրոպական թոփ-5 առաջնություններում լավագույն ասիստենտների ցանկը: Ցանկում միայն գործող ֆուտբոլիստներ են:
Մեսսին (151 փոխանցում) առաջ է անցել Սեսկ Ֆաբրեգասից («Չելսի», 143 փոխանցում), Մեսութ Օզիլից («Արսենալ», 128 փոխանցում), Կրիշտիանու Ռոնալդուից («Յուվենթուս», 122 փոխանցում) և Դանի Ալվեսից (ՊՍԺ, 110 փոխանցում): Լա լիգայում Մեսսիի փոխանցումից ամենից շատ աչքի է ընկել Լուիս Սուարեսը՝ 23 գոլ: Մյուս ֆուտբոլիստներն են՝ Պեդրո՝ 14 գոլ, Սամուել Էտօ՝ 13 գոլ, Նեյմար՝ 12 գոլ, Դավիթ Վիլլա՝ 10 գոլ:
Սիրարփի Աղաբաբյան