Բաժիններ՝

Տիգրան Ավինյանն ընդունել է խաղող վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ղեկավարներին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 4-ին կառավարության այլ ներկայացուցիչների հետ համատեղ ընդունել է խաղող վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ղեկավարներին:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ոլորտի հիմնական ցուցանիշները, իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, առկա խնդիրները, ինչին հետևել է հարցուպատասխան:

Իր խոսքի սկզբում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության համար արտադրողականության բարձրացումը հիմնական թիրախն է այս ոլորտում: Այնուհետև, լսելով գործարարների բարձրացրած բազմաոլորտային հարցերը, փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուրի մասով առանձին-առանձին աշխատանքներ իրականացնելու, հանձնարարել կառավարության ստորաբաժանումներին ամբողջացնել տնտեսվարողների մտահոգությունների շրջանակը, ներկայացնել առաջարկություններ դրանց արդյունավետ լուծման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս