«Եկեք մի քիչ ներողամիտ լինենք, թեկնածուն քաղաքականության մեջ փորձ չունի». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանի մասին

«Մեր երկրում չեն կարող լինել սև կամ սպիտակ, մեր երկրում չի կարող լինել իմ կամ քո, մեր երկրում չի կարելի հասարակությունը բաժանել բարիկադների։ Եվ, ի վերջո, ժողովրդի անունից իրավունք ունի խոսել բացառապես միայն ժողովուրդը, և նա խոսում է միայն մեկ ձևով`ընտրության ձևով»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ի Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը։

Ըստ նրա՝ պետք է ներողամիտ լինել, առավել ևս, որ հենց թեկնածուն արձանագրել է, որ վրիպակ և սխալ ձևակերպում է եղել։
Ն.Զոհրաբյանի խոսքով՝ «մեր դեմ խաղ չկա» և նման արտահայտություններ եղել են 90-ական թվականներից, և դրանք են, որ երկիրը տարել են փակուղի.

«Բայց եկեք լինենք մի քիչ ներողամիտ, թեկնածուն քաղաքականության մեջ փորձ չունի»:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն դիմեց իր մրցակիցներին՝ սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը և քարոզարշավի վերջին օրը, միասնական կոչ-ուղերձով դիմել երևանցուն և ցույց տալ, որ իրենք ոչ թե հակառակորդներ են, այլ՝ քաղաքական գործիչներ, և յուրաքանչյուրն ունի Երևանի զարգացման իր տեսլականը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս