««Ռեալի» մակարդակը բարձր է «Չելսիից»». Կուրտուա
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է նոր ակումբում ադապտացիայի, դարպասապահների մրցակցության մասին, ինչպես նաև համեմատել է մադրիդյան ակումբը Լոնդոնի «Չելսիի» հետ:
«Ես խաղացողների հետ ընդհանուր լեզու գտա, խաղի ընթացքում ես հիանալի հարաբերություններ ունեի պաշտպանների հետ: Մարզումների ընթացքում դուք կարող եք տեսնել, որ թիմի մակարդակն անսովոր բարձր է:
Ամեն օր համոզվում եմ, որ Սերխիո Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանն է: «Ռեալի» մակարդակը բարձր է «Չելսիից»: Նախքան խաղը Կեյլորն ինձ մաղթեց հաջողություն: Մենք մրցում ենք, շատ ենք ծիծաղում և միշտ ամբողջովին նվիրվում ենք մարզումներին: Անհամաձայնությունները հորինում է մամուլը:
Ես լավ եմ զգում, թեև միշտ դժվար է միանալ թիմին, որն արդեն ռիթմիկ աշխատում է:
Չեմ մտահոգվում, չնայած բաց թողած գոլին: Մենք պետք է շարունակենք աշխատել»,- նշել է բելգիացի դարպասապահը:
Սիրարփի Աղաբաբյան