ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են ստեղծել այցագրային ռեժիմի դյուրացման մեխանիզմ:
Եկամտահարկի դրույքաչափի նվազեցումից հարկային կորուստներ կլինեն, սակայն դրանք կլրացվեն ստվերի կրճատման հաշվին: մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
Շուրջ 4,5 հազար զինվորականներ եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ, 250 միավոր տեխնիկա եւ օդուժ են մասնակցել «Նոր բանակի երթին», որն օգոստոսի 24-ին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվել է երկրի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 04:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր սահելով՝ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկը (KfW)150 մլն եվրո է հատկացրել Վրաստանին երկրում առաջին գազապահեստարանի կառուցման համար:
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ չնայած երկու պարտություններին:
Մոսկվան եւ Անկարան մտադիր են խորացնել կոոպերացումը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
Ուկրաինան դեն է նետում բոլոր այն շղթաները, որոնք իրեն կապում են ռուսական կայսրության հետ, Խորհրդային Միության հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան: Քիչ առաջ Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Գերմանիայի կանցլերին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Պենտագոնը հայտնել է նոր սերնդի իմիտատոր-հրթիռի հաջող փորձարկումների մասին:
Արդեն երրորդ օրն է Մարալիկում՝ համայնքապետարանի դիմաց, մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպում՝պահանջելով Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը և արտահերթ ՏԻՄ ընտրություններ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ճապոնիայում 300-ից ավելի ավիաչվերթներ են չեղարկել «Սիմարոն» թայֆունի պատճառով:
Ս.թ.օ գոստոսի 23-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության մայրաքաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Ի.Գ-ն, վարելով իրեն պատկանող «Գազ 2410»ավտոմեքենան, Իշխանաձոր-Բերձոր ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից դեպի ձախ և գլորվել ձորը:
Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունը մեղմելու համար աղբը կծածկեն հողով: Արդեն հաստատված ծրագրով հետագայում աղբավայրի հարակից տարածքում կստեղծվի նորը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կապավորական ստորաբաժանման զինծառայողները օգոստոսի 20-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում երկկողմ տակտիկական վարժանքների շրջանակներում ռադիոկապ են կազմակերպել կապի փակ ալիքներով՝ օգտագործելով կապի 5-րդ և 6-րդ սերնդի ժամանակակից միջոցներ:
ԱՄՆ-ի տարբեր բնակավայրերում McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի աղցանից թունավորվել է ավելի քան 500 մարդ:
Մարդկանց զանգվածային թունավորում է տեղի ունեցել Չիլիի արեւմուտքի Կինտերո եւ Պուչունկավի կոմունաներում, որոնց պատել է, հավանաբար, ծծմբի կարծր մասնիկներ պարունակող ամպը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔն պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով:
Օգոստոսի 24-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Գերմանիան չի կարող Ռուսաստանին ոչ ասել գազի ու նավթի մատակարարման հարցում:
Նախորդ հարյուր օրվա ընթացքում նոր կառավարությունից ակնկալել աննկարագրելի ձեռքբերումներ, սոցիալական բարելավում, կենսամակարդակի բարձրացում՝ անլուրջ է։ Եվ գիտակից մարդիկ նման հարց չեն դնում։ Հարյուր օրում հնարավոր չէր երկրի հետագա զարգացման բոլոր հիմքերը դնել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հրդեհ է բռնկել Tesla էլեկտրամոբիլների արտադրության ձեռնարկությունում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն արձագանքել են Ռուսաստանի՝ S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիային 2019 թվականին մատակարարելու մասին հայտարարությունը: