Հայաստանի գլխավոր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պնդմամբ՝ արտագաղթի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն ու գործազրկությունն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կստեղծվի օպերատիվ խումբ, որը կուսումնասիրի ոռոգման համակարգում իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ սեզոնը փակվի առանց Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրին ձեռք տալու: Այդ մասին հայտարարեց վարչապետը՝ կառավարության նիստում:
Ռուսաստանի Դաշնության անվտագության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են միջուկային զենքի չտարածման թեման, այդ թվում՝ Իրանին և ԿԺԴՀ-ին վերավերվող հարցերը:
Վ. Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։
Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը օգոստոսի 23-ին մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր:
«Բարսելոնան» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի ձեռքբերման հնարավորությունը, հաղորդում է sportslens.com-ը:
Օգոստոսի 21-ին Ավետիսյան փողոցի մի բնակիչ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայում կայանված իր «Նիսան Մաքսիմա» մակնիշի մեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը, և «IQOS» ծխախոտի սարքը՝ պատճառելով մոտ 440.000 դրամի նյութական վնաս:
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը, որը պատմում է կարծրատիպերով ապրող հասարակության մասին, որը մեկուսացնում է իրենից տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները և իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը, 2003 թվականից սկսած երկար ու բարդ ճանապարհ է անցնում և անընդհատ բախվելով խնդիրների՝ դեռ մեծ էկրան չի բարձրանում:
Պատմությունը շատ փաստեր է հիշում բժշկության մեջ բարբարոսական պրակտիկայի փորձից, բայց լոբոտոմիան ամենավախեցնողն է: Այսօր այդ վիրահատությունը, թերևս, միայն ֆիլմերում է հնարավոր տեսնել, սակայն անցած դարի կեսերին մարդուն կարող էին հարկադրել լոբոտոմիայի՝ հանդուգն բնավորության համար:
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել օգոստոսի 23-ին «Iravunk.com» լրատվական կայքում հրապարակված «Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ քննչական կոմիտեի աշխատակիցները» վերնագրով հոդվածի առնչությամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում օգոստոսի 22-ին քննարկվել է գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երևանի հանրություն» դաշինքը ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջով հանրահավաք կանցկացնի: Այս մասին այսօր ասուլիսում ասաց դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Անահիտ Թարխանյանը: Հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 24-ին ԿԸՀ շենքի դիմաց:
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կանցկացնի երկու ընկերական հանդիպում Չեռնոգորիայի Մ-17 ընտրանու հետ:
Օգոստոսի 22-ին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում:
Պետական միջոցների վատնումների, յուրացումների բազմաթիվ դեպքեր են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, և հարուցված քրեական գործերի թիվը հիմք է տալիս ասելու, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ։
Այլ ոչ թե Ռոնալդուն: «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Դինո Ձոֆը գտնում է, որ թուրինյան ակումբը հիմա ավելի ուժեղ է մադրիդյան «Ռեալից»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 28-ին կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:
Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանն այսօր գտնվում է Անկախության հռչակագրի ընդունման ժամանակ եղած բոլոր երազանքների իրագործման ճանապարհին:
Հայաստանի հրաձգության հավաքականն օրեր անց մեկնարկող աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին, ում՝ որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ, ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը:
Օգոստոսի 22-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցում վիճաբանություն է:
Կառավարությունը 5 տարով կերկարաձգի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 23-ի նիստում:
Օգոստոսի 23-ին` ժամը 10:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան ՃՈ նախկին հենակետի մոտակայքում հեղուկ գազով լի «Զիլ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, կա գազի արտահոսք:
Օգոստոսի 22-ին ՝ժամը 17:01-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել,որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյանի 14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ՝ավտոմեքենա է շրջվել:
ՃՈ ուժեղացված ծառայություն Ապարանում, Սպիտակում և Վանաձորում:
Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնել էր Ասկերանի շրջանի բնակիչ, 1977թ. ծնված Ա.Ա-ին պատկանող Ծաղկաշատ գյուղի վարչական տարածքի «Սալք» կոչվող տեղամասում գտնվող ավտոլվացման կետից կատարված գողության վերաբերյալ։
Օգոստոսի 22-ին՝ ժամը 14-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ: