Բաժիններ՝

ԱՄՆ-ում փորձարկված հրթիռը կարող է խճճել հակաօդային պաշտպանության համակարգերը

Պենտագոնը հայտնել է նոր սերնդի իմիտատոր-հրթիռի հաջող փորձարկումների մասին: Իմիտատորը, որը հայտնի է որպես MALD-X, մշակվել է Raytheon ընկերության կողմից, որը դրա ստեղծման 34,8 մլն դոլար գումարի պարտավորագիր է ստացել 2016 թվականին:

Պենտագոնի հաղորդագրության մեջ ասվում է, որ մշակող ընկերությունն օգոստոսի 20-ին եւ 22-ին հրթիռի հաջող թռիքային փորձարկումներ է անցկացրել Կալիֆոռնիայում:

Այդ հրթիռները նմանակում են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ինքնաթիռների ռադիոլոկացիոն բնութագրերը, որպեսզի մոլորության մեջ գցեն հակառակորդի հակաօդային պաշտպանության՝ հայտնաբերման եւ ուղղորդման համակարգերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031