Բաժիններ՝

Կալիֆոռնիայում հրդեհ է բռնկել Tesla-ի գործարանում

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հրդեհ է բռնկել Tesla էլեկտրամոբիլների արտադրության ձեռնարկությունում: Այդ մասին Twitter-ում պատմել է ընկերության հիմնադիր Իլոն Մասքը:

«Ես հենց նոր այնտեղ էի: Բռնկվել է վերամշակման համար նախապատրաստված ստվարաթուղթը, որը գտնվում էր հարավային կողմի արգելապատի մոտ: Անչափ շնորհակալ եմ Ֆրիմոնտի հրշեջ ծառայությանը՝ արագ արձագանքելու համար: Ոչ ոք չի տուժել, գործարանին վնաս չի պատճառվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայում հրդեհն ամբողջովին մարված է: Բռնկման պատճառը չի նշվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031