Բաժիններ՝

Ռուս կապավորները տակտիկական վարժանքների շրջանակներում փակ կապ են կազմակերպել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կապավորական ստորաբաժանման զինծառայողները օգոստոսի 20-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում երկկողմ տակտիկական վարժանքների շրջանակներում ռադիոկապ են կազմակերպել կապի փակ ալիքներով՝ օգտագործելով կապի 5-րդ և 6-րդ սերնդի ժամանակակից միջոցներ:

Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, տակտիկական վարժանքների ընթացքում կապավորները կապի ժամանակից միջոցով կատարում են ուսումնամարտական առաջադրանքներ տարբեր ռեժիմներով, այդ թվում կիրառում են «վերահեռարձակման» ռեժիմը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքերի համալիրներ:

Կառավարումն ապահովելու համար զինծառայողներն օգտագործում են ժամանակակից տեխնիկական միջոցներ և կապի համալիրներ, այդ թվում՝ «Редут-2УС» թվային կապի միջոցներ, արդիականացված հրամանատարա-շտաբային Р-145БМ1 մեքենաներ և կապի Р-419МП միջոցներ:

Տակտիկական վարժանքներին մասնակցում է ավելի քան 500 զինծառայող, ներգրավված է շուրջ 100 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս