Ռուսաստանը և Թուրքիան ցանկանում են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը

Մոսկվան եւ Անկարան մտադիր են խորացնել կոոպերացումը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլիի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք սերտ շփումներ ունենք պաշտպանական գերատեսչությունների գծով, ինչի մասին է վկայում նաեւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի այսօրվա այցը, որն ընթանում է մեր բանակցություններին զուգահեռ»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է «գործնական կոոպերացումը» խորացնելու պահանջվածությունը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ինչպես նաեւ այլ բնագավառներում, ներառյալ ավտոմոբիլաշինությունը, գյուղատնտեսությունը, բանկային ոլորտը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031