Բաժիններ՝

Ճապոնիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել «Սիմարոն» թայֆունի պատճառով

Ճապոնիայում 300-ից ավելի ավիաչվերթներ են չեղարկել «Սիմարոն» թայֆունի պատճառով: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է NHK ճապոնական հեռուստաալիքը:

Բացի այդ, իշխանություններն ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել «Սինկանսեն» արագընթաց գնացքների երթեւեկությունը Օսակա եւ Հիրոսիմա քաղաքների միջեւ:

Շուրջ 100 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության: Հորդառատ անձրեւները ողողել են փողոցները, իսկ ուժեղ քամին վնասել է տանիքները: Տարերքից տուժել է 13 մարդ:

Օդերեւութաբանների տվյալներով՝ «Սիմարոն»-ը, որն մոլեգնել է Ճապոնիայի արեւմտյան ափին, ներառյալ Սիկոկու կղզին, թուլացել է մինչեւ լուրջ արեւադարձային փոթորիկի կատեգորիա. ներկայում այն գտնվում է Ճապոնական ծովի վրա: Փոթորիկը շարժվում է հյուսիսային ուղղությամբ՝ ժամում 45 կիլոմետր արագությամբ: Քամու պոռթկումները հասնում են ժամում 90 կիլոմետրի:

Սպասվում է, որ փոթորիկն իր հետ հորդառատ անձրեւ ու քամի կբերի Ճապոնիայի արեւմտյան շրջաններ՝ Հոնսյու եւ Հոկայդո կղզիներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս