«Դեմ ենք, որ մեր դաշնակիցները գնեն S-400-ներ». ԱՄՆ-ը՝ Թուրքիային

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արձագանքել են Ռուսաստանի՝ S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիային 2019 թվականին մատակարարելու մասին հայտարարությունը:

Թեմայի շուրջ խոսել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը։

«Այդ լուրը անձամբ չեմ տեսել, բայց եթե դա իրականանա, մեզ համար շատ մտահոգիչ կլինի։ Թուրքիայի կամ այլ մեր դաշնակիցների կողմից S-400-ների օգտագործումը ամբողջովին հակասում է մեր քաղաքականությանը։ Գլխավոր խնդիրն այն է, որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի համակարգերին։ Այդ պատճառով դեմ ենք, որ մեր դաշնակիցները և գործընկերները գնեն S-400-ներ»,-ասել է Նոյերթը։

Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին շատ պարզ հասկացրել է, թե ռուսական այդ համակարգերի գնումը ինչ պատժամիջոցների կարող է հանգեցնել։

Հիշեցնենք, որ ի պատասխան ռուս-թուրքական գործարքի՝ ԱՄՆ-ն ժամանակավորապես կանխել է նոր սերնդի F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային։

Milligazete.com.tr

Տեսանյութեր

Լրահոս