Մինչեւ 2020 թվականը աշխարհի 12 խոշորագույն ավտոարտադրողներ շուկա կհանեն ավտոմոբիլների շուրջ 20 մոդելներ՝ ջրածնային վառելիքի տարրերով, որոնք կարող են դառնալ ներքին այրման շարժիչների բնապահպանական այլընտրանքը:
«Մեծ պայթյունի տեսությունը» կատակերգական սերիալի ստեղծողները հայտարարել են այն փակելու մասին:
ԱՄՆ-ի Սանդիայի ազգային լաբորատորիաները հրապարակել են կադրեր, որտեղ պատկերված է B61 միջուկային ռումբի նետումը F-15 «Սթրայք Իգլ» կործանիչով:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը իր փաստաբանի Գրիգոր Բեքմեզյանի միջոցով քաղհայց է ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի ՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար:
Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնից գրություն է ստացվել, որ օգոստոսի 3-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 86 հասցեում գտնվող Երկաթգծի կայարանի հարակից կառամատույցում կատարված զննության արդյունքում արձանագրվել է 11 սոճու և 3 եղևնու կոճղեր: Պատճառված վնասի չափը մոտ 900.000 դրամ էր:
Facebook-ի աշխատակիցները մարտ ամսից՝ Cambridge Analytica ընկերության շուրջը ծագած սկանդալից հետո սոցցանցում դադարեցրել են ավելի քան 400 հավելվածների աշխատանքը՝ օգտատերերի անձնական տվյալների պահպանվածության հետ կապված մտահոգությունների պատճառով:
Նոր կառավարության գործունեության «նախապատրաստական» փուլի ավարտից հետո, որը նշանավորվեց 100 օրվան նվիրված հանրահավաքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը և հիմնական ուղղությունները:
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախատեսում են վճռաբեկ բողոքը ներկայացնել մինչև այս ամսվա վերջ, երբ ավարտվում է բողոքի բերման 15-օրյա ժամկետը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է կառավարության տեսլականը՝ տնտեսության կառուցվածքի, տնտեսական մոդելի և զարգացման ռազմավարության վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Մարդկանց հիասթափեցնելու վախն ստիպում է ամեն քայլին վերաբերվել առավել պատասխանատու:
Պորտուգալացի «մարդասպանի» պարզ մոտիվացիան:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության անդամներն ամփոփում են իրենց աշխատանքային 100 օրը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ գործով դատարանը հաջորդ դատական նիստում կհարցաքննի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ով հանդիսացել է քննիչ Միքայել Զադոյանի վերադասը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է սփյուռքահայ բոլոր երիտասարդների Հայաստան վերադառնալը:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության A լիգայի թիմերի ցանկում փոփոխություններ կան:
Հայաստանի գլխավոր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պնդմամբ՝ արտագաղթի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն ու գործազրկությունն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կստեղծվի օպերատիվ խումբ, որը կուսումնասիրի ոռոգման համակարգում իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ սեզոնը փակվի առանց Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրին ձեռք տալու: Այդ մասին հայտարարեց վարչապետը՝ կառավարության նիստում:
Ռուսաստանի Դաշնության անվտագության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են միջուկային զենքի չտարածման թեման, այդ թվում՝ Իրանին և ԿԺԴՀ-ին վերավերվող հարցերը:
Վ. Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։
Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը օգոստոսի 23-ին մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր:
«Բարսելոնան» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի ձեռքբերման հնարավորությունը, հաղորդում է sportslens.com-ը:
Օգոստոսի 21-ին Ավետիսյան փողոցի մի բնակիչ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայում կայանված իր «Նիսան Մաքսիմա» մակնիշի մեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը, և «IQOS» ծխախոտի սարքը՝ պատճառելով մոտ 440.000 դրամի նյութական վնաս:
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը, որը պատմում է կարծրատիպերով ապրող հասարակության մասին, որը մեկուսացնում է իրենից տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները և իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը, 2003 թվականից սկսած երկար ու բարդ ճանապարհ է անցնում և անընդհատ բախվելով խնդիրների՝ դեռ մեծ էկրան չի բարձրանում:
Պատմությունը շատ փաստեր է հիշում բժշկության մեջ բարբարոսական պրակտիկայի փորձից, բայց լոբոտոմիան ամենավախեցնողն է: Այսօր այդ վիրահատությունը, թերևս, միայն ֆիլմերում է հնարավոր տեսնել, սակայն անցած դարի կեսերին մարդուն կարող էին հարկադրել լոբոտոմիայի՝ հանդուգն բնավորության համար:
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել օգոստոսի 23-ին «Iravunk.com» լրատվական կայքում հրապարակված «Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ քննչական կոմիտեի աշխատակիցները» վերնագրով հոդվածի առնչությամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում օգոստոսի 22-ին քննարկվել է գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երևանի հանրություն» դաշինքը ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջով հանրահավաք կանցկացնի: Այս մասին այսօր ասուլիսում ասաց դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Անահիտ Թարխանյանը: Հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 24-ին ԿԸՀ շենքի դիմաց:
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կանցկացնի երկու ընկերական հանդիպում Չեռնոգորիայի Մ-17 ընտրանու հետ: