Բաժիններ՝

Գերմանիան 150 մլն եվրո է հատկացրել Վրաստանին գազապահեստարանի կառուցման համար

Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկը (KfW)150 մլն եվրո է հատկացրել Վրաստանին երկրում առաջին գազապահեստարանի կառուցման համար:

Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է Թբիլիսիում ԳԴՀ-ի դեսպանությունը: Նրա տեղեկատվության համաձայն՝ KfW-ը «150 մլն եվրո է հատկացրել Վրաստանին երկրում առաջին գազապահեստարանի կառուցման համար»:

Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ միջոցների հատկացման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է օգոստոսի 24-ին ԳԴՀ-ի պատվիրակության եւ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031