Բաժիններ՝

Ուկրաինան խզում է կապերը ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ-ի հետ. Պորոշենկո

Ուկրաինան դեն է նետում բոլոր այն շղթաները, որոնք իրեն կապում են ռուսական կայսրության հետ, Խորհրդային Միության հետ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Գլխավորն այն է, որ մենք ընտրել ենք զարգացման սեփական ուղին եւ իրավունք չունենք շեղվել դրանից ի հաճույս արտաքին թշնամիների եւ երկրի ներսում նրանց գործակալների…

Մենք դեն ենք նետում բոլոր շղթաները, որոնք մեզ կապում են ռուսական կայսրության հետ, Խորհրդային Միության հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ օգոստոսի 24-ին ելույթ ունենալով Կիեւի կենտրոնում Ուկրաինայի անկախության 27-ամյակի առթիվ անցկացված զորահանդեսի ժամանակ:

Պորոշենկոն ընդգծել է, որ իշխանության եւ ներկայիս սերնդի հիմնական խնդիրն անկախությունն անշրջելի դարձնելն է, Ուկրաինան մեծ եւ ուժեղ երկրի վերածելը՝ «առանց ռուսական ազդեցության գոտի վերադառնալու որեւիցե հեռանկարի»:

«Ուկրաինան պետք է հենվի սեփական ուժերի վրա եւ խստիվ պաշտպանի իր ազգային շահերը: Մենք պետք է երկրի անկախությունն ամրապնդենք կոնկրետ քայլերով…»,- ընդգծել է նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս