Բաժիններ՝

Շուրջ 4,5 հազար զինվորականներ և 250 միավոր տեխնիկա է անցել Կիևով Անկախության օրվա առթիվ

Շուրջ 4,5 հազար զինվորականներ եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ, 250 միավոր տեխնիկա եւ օդուժ են մասնակցել «Նոր բանակի երթին», որն օգոստոսի 24-ին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվել է երկրի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Դա ամենախոշոր զորահանդեսն է, որը երկրում անցկացվել է 2009 թվականից ի վեր:

Կիեւցիները եւ Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերը զորահանդեսի ընթացքում տեսել են նոր եւ արդիականացված ռազմական տեխնիկայի հարյուրավոր նմուշներ:

Հանդիսությունների հյուրեր են դարձել 18 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Վրաստանից, Լատվիայից, Էստոնիայից, Չեխիայից, Լիտվայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից, Կանադայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս