Օգոտոսի 24-ին՝ ժամը 15:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. առկա է գազի արտահոսք:
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 26 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։
Իսրայելի պաշտպանության բանակը զինվորական ծառայության աշնանային զորակոչի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերին, փորձնական տարբերակով կսկսի տանկերի անձնակազմեր ձեւավորել ընկերներից ու ազգականներից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում վարույթ է ընդունվել դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել նախագահական նստավայրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմավորման արարողությունից:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20.25-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում թիվ 37 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով 56-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխվել բժշկական կենտրոն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն երրորդ օրն է Մարալիկում՝ համայնքապետարանի դիմաց, մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպում՝պահանջելով Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը և արտահերթ ՏԻՄ ընտրություններ։
Ռուսաստանին եւ Թուրքիային, շահագրգիռ մյուս երկրների հետ միասին, հաջողվել է լրջորեն առաջ շարժվել սիրիական ճգնաժամի կարգավորման գործում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում հայտնաբերվել և օգոստոսի 23-ին, ժամը 18.20-ին, բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Արտակ Ա.-ն:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Հուսեյն Այգունը մեկնաբանել է «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հայտարարությունը` թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։
Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
Ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1991 թվականին ծնված Իվան Գոնչարովը, որը օգոստոսի 20-ին՝ ժամը 21-ի սահմաններում, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Միասին հանուն Երևանի» կարգախոսով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել երկու անձի։
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 23-ին, ժամը 15.30-ին, Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ.-ին:
7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով առաջիկայում վերաքննիչ բողոք կներկայացվի: Այդ մասին «Փաստինֆո »-ն տեղեկացավ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանից:
Օգոստոսի 22-ին` ժամը 20.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վիլնյուսի փողոցի 73/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի:
Լավրովը անդրադարձել է նաև Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թվի կտրուկ աճին և այդ կապակցությամբ հայտնել, որ առաջիկայում կլինի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացում:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20-անց 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Մյասնիկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 25-ամյա Գուրգեն Ա.-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։
Օգոստոսի 22-ին՝ ժամը 18.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու. նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է հատուցում տրամադրել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին:
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակներում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
Ամբողջությամբ քանդվելու են այն ավտոմոբիլային կամրջի կանգուն մնացած կոնստրուկցիաները, որն օգոստոսի 14-ին փլվել է Ջենովայում:
Ռուսաստանը եւ Թուրքիան ընդհանուր ջանքեր կներդնեն սիրիացի փասխտականներին հայրենիք վերադարձնելու համար, ինչը կօգնի այս երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը: